Ռուսական զորքերը Ղրիմ մտցնելու Դաշնային Խորհրդի թույլտվությունից հետո Ուկրաինայի ներկայիս իշխանությունները հայտարարեցին համընդհանուր մոբիլիզացիա: Ղրիմի ուկրաինական զորամասերը շրջապատվեցին առանց տարբերանշանների համազգեստով զինված մարդկանց կողմից:
Մեծ ութնյակի երկրների ղեկավարները կանգնեցրել են Սոչիում հունիսին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ թերակղզում տիրող իրավիճակի պատճառով:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: