Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում․ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել․ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»:

Հիշեցնենք, որ  երեկ ArmLur.am-ը գրել էր, որ Թովմասյանի հրաժարականի գլխավոր պատճառը առողջական խնդիրներն են. մտերիմների շրջանում Արթուր Թովմասյանն ասել է, որ այն էլ այս գերլարված իրավիճակում՝ ուժերը չեն ներում այլևս պաշոնավարումը շարունակելու համար:
Այս պահին Արցախում բուռն քննարկումներ են ԱԺ նոր նախագահի մասով:

Ինչպես ArmLur.am-ի Արցախի աղբյուրներն են նշում՝ Արայիկ Հարությունյանի սրտի թեկնածուն Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, որի հետ այս ընթացքում բանակցություններ են վարում, սակայն Իշխանյանը իր վերջնական համաձայնությունը դեռ չի տվել:




Լրահոս