Քամալյանն ու ՌԴ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են Չինաստանի և ԵԱՏՄ-ի գործակցության խորացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ երկրները և Չինաստանը պատրաստ են խորացնել համագործակցությունը արդյունաբերության ոլորտում։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի և Ռուսաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհույի հանդիպման ժամանակ։

«Մեր երկրները վճռական են հետագայում զարգացնելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ-ին ինտեգրվելու, այնպես էլ Առևտրատնտեսական գործող համաձայնագրի իրականացման շրջանակներում։ Միության պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության արդյունավետությունը մեծացնելու համար կարևոր ենք համարում երկխոսության մեխանիզմի ստեղծման հարցը, որը կօգնի հնարավոր համատեղ արդյունաբերական նախագծերի մշակմանը»,- ասել է Արտակ Քամալյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են փոխգործակցության հաստատման և համագործակցության ոլորտների ընդլայնման, համատեղ ցուցահանդեսների, միջազգային թեմատիկ համաժողովների անցկացման, արդյունաբերության վերակառուցմանն առնչվող հարցերովի փորձի փոխանակման, ինչպես նաև մեխանիզմների խթանել վերաբերյալ մի շարք հարցեր:

Արտակ Քամալյանն ուշադրություն է հրավիրել Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների միջև ՉԺՀ-ի արդյունաբերության և տեղեկատվականացման նախարարության հետ ուղիղ երկխոսության ձևավորման կարևորության վրա՝ համատեղ աշխատանքի հստակ ալգորիթմներ պլանավորելու և իրականացնելու համար։ Չժան Հանհույը ողջունել է ԵՏՀ նախարարի նախաձեռնությունը։ Երկխոսության մասնակիցները համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ երկրները և Չինաստանը պետք է կենտրոնանան քիմիական, փայտամշակման, մետալուրգիայի, մեքենաշինության, ավտոմոբիլային, շինանյութերի և ջրածնային էներգիայի ոլորտներում համագործակցության խորացման վրա։

Արտակ Քամալյանն առաջարկել է դիտարկել առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարությունների փոխանցման հնարավորությունը, ինչը կարող է ներառել «թվային արդյունաբերության» զարգացման փորձի փոխանակում, քիմիական արտադրություն, մեքենաշինություն և այլն։ Կողմերը պայմանավորվել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար առաջին քայլը կլինի խորհրդակցությունների անցկացումը ԵՏՀ, ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների և ՉԺՀ-ի շահագրգիռ լիազորված մարմինների միջև, ինչը թույլ կտա հասնել փոխգործակցության նոր մակարդակի։




Լրահոս