Անցնող աշխատանքային շաբաթը ՇՄ նախարարության կառույցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում

«Սևան» ազգային պարկում

ՊՈԱԿ-ի ղեկավարները մասնակցել են Գավառում վարչապետի մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը:

ՊՈԱԿ-ի ղեկավարները մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի, նախարարի տեղակալի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ Սևանում կազմակերպվախ հանդիպմանը։ Ազգային պարկ վերջիններիս այցի նպատակը «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն ու լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելն էր:

Վարդենիսի մասնաճյուղի Փամբակ տեղամասում 2023-ին իրականացվելիք ջրածածկման ենթակա տարածքների անտառմաքրման աշխատանքների հաշվեգնահատման, ցուցակների, հատատեղի անձնագրերի, ընդհանուր ամփոփի համապատասխանությունը ճշտելու համար ՊՈԱԿ-ի աշխատակիցները հանդիպում-քննարկում են ունեցել այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների հետ:

Այցելուների կենտրոնում բնապահպանական միջոցառումներ են անցկացվել Շիրակի, Գեղարքունիքի մարզերի դպրոցահասակների, մեդիա և մշակութային ոլորտի մասնագետների, «Առաքելություն Հայաստանի» կազմակերպության ներկայացուցիչների, հայ և այլազգի զբոսաշրջիկների համար։

Արգելոցապարկային համալիրում

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները «Ջրվեժ» անտառպարկում հերթապահություն են իրականացրել:
Հակահրդեհային միջոցառումների շրջանակում «Ջրվեժ» անտառպարկում շարունակվել են Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման, փրկարարական բաժնի և համալիրի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող մշտադիտարկումը և մոնիթորինգը:

Բերդի «Սորաններ» և Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկերում տնկարանների խնամքի աշխատանքներ են տարվել:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան ներկայացուցիչները արգելոցում արշավ և գիշատիչ թռչունների դիտարկում են կազմակերպել, թանգարանում ծանոթացել են արգելոցի պատմությանը, ջրագրությանը, բուսական և կենդանական աշխարհին:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

«Շիկահող» մասնաճյուղի տնօրենն ու աշխատակիցները մասնաճյուղի վարչական շենքի հարակից տարածքում մաքրման և խնամքի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրում՝ տնկարանի ցանկապատի բարեկարգման աշխատանքներ են իրականացրել։




Լրահոս