ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ՀՀ դիրքորոշումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 8-ին ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

«Շնորհավորել եմ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Քննարկել ենք հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել ենք կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,-գրել է Գրիգորյանը:




Լրահոս