ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է , որ հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ։
«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է Միրզոյանը։
Մտքեր են փոխանակվել երկկողմ գործընկերության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։