Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։