8 մեդալ և թիմային 6-րդ տեղը. ԱՊՀ խաղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում ավարտվեցին 2023 թվականի ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը։ Հայաստանը նվաճեց 8 մեդալ և 22 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը։

Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին՝

Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ
Բորիս Շատվերյանը (79 կգ)՝ սամբո

Արծաթե մեդալակիր դարձան՝

Նարե Գաբրիելյանը – հրաձգություն
Սուրեն Հարությունյանը (67 կգ) – կարատե։

Բրոնզե մեդալ նվաճեցին՝

Սամվել Գրիգորյանը (82 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ
Նորիկ Հարությունյանը (61 կգ) – ազատ ոճի ըմբշամարտ
Ազատ Կարապետյանը (86 կգ) – ազատ ոճի ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ ազատ ոճի ըմբշամարտ։

Մրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց հավաքականները։

Տղամարդկանց հավաքականը հաղթել է ԱՄԷ-ին և Տաջիկստանին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Կանանց հավաքականը պարտվել է բոլոր հանդիպումներում։

Մրցաշարին մասնակցել է նաև խոտի հոկեյի Հայաստանի հավաքականը, որը պարտվելով բոլոր հանդիպումներում, գրավել է վերջին տեղը։




Լրահոս