ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

ՊԵԿ արեւելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձեւակերպված ապրանքներ: Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ, մասնավորաբար՝ 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ:

 

 

 

ՎԻԶԱ

ՀԱՐՑ. Կարո՞ղ եմ Գերմանիայի դեսպանությունից ստացած Շենգենյան վիզայով այցելել նաեւ շենգենյան այլ պետություններ:   

Վան Դավթյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛. հենց սա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի վավերականության ժամկետում այցելել շենգենյան ցանկացած երկիր: Բայց այցելության հիմնական նպատակակետը (ամենաերկար կացությունը) պետք է լինի այն երկրում, որի դեսպանությունից Դուք վիզան ստացել եք:

 

ԳԴՀ դեսպանություն Երեւանում

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է նկատի ունենալ, որ միայն վիզա ունենալը ինքնաբերաբար մուտքի իրավունք չի տալիս, եւ որ վիզա ունեցող անձը սահմանին պետք է փաստաթղթերով հավաստի, որ բավարարում  է Շենգենյան սահմանային կոդեքսի 6-րդ հոդվածով նախատեսված մուտքի նախապայմանները:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ո՞վ կարող է դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Նարինե Հախվերդյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից, այդ թվում նաեւ՝

  1. փախստականները, կանայք, երեխաները,

2.ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձինք,

  1. զինապարտները, զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք,
  2. իրավաբանական անձինք,
  3. խնամակալության եւ հոգաբարձության մարմինները,

6.պաշտոնատար անձինք, միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:

 

ՀՀ ՄԻՊ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները:

 




Լրահոս