Ո՞րն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը։ Եկեք փորձենք գլուխ հանել այս ոչ այնքան հեշտ հարցից
Բժիշկ Զուխլա Պավլովնան համեմատել է նրանց օգտակար հատկությունները։
- Ե՛վ ձմերուկում, ե՛վ սեխում պարունակվում են գրեթե նույն քանակությամբ տարրեր՝ երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կալիում և այլն։
- Ձմերուկը միզամուղ հատկություն ունի, սեխը մի փոքր ավելի քիչ։
- Ձմերուկում լիկոպինն ավելի շատ է, որը պաշտպանում է անոթներն աթերոսկրելոզից, օգնում է պահպանել տեսողությունը, նպաստում իմունիտետի ամրապնդմանը։ Այս բոլոր հատկություններն ունի նաև սեխը, սակայն ավելի քիչ քանակությամբ։
- Ձմերուկի մեջ նաև պարունակվում է ցիտրուլին, որն օգտակար է սրտի և անոթների համար։ Սակայն սեխն իր մեջ չորս անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։
- Սեխ ուտելուց հետո ակտիվորեն առաջանում է սերոտինին, որն օգնում է հաղթահարել դեպրեսիան։
- Ձմերուկն ավելի քիչ կալորիականություն ունի՝ 25 կկալ, իսկ սեխը՝ 35։
Սեխն ու ձմերուկն ուտում ենք այսպես․
- Սեխն ու ձմերուկը կերեք որպես աղանդեր՝ նախաճաշից կամ ընթրիքից հետո։ Քանակությամբ՝ 200 գրամից ոչ ավելի։
- Պետք նախաճաշին կամ ընթրիքին ուտել միայն ձմերուկ կամ սեխ։
- Ճաշին առհասարակ ո՛չ սեխ կերեք, ո՛չ ձմերուկ։ Այն կարող է բացել ախորժակը։