Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:
Վերջին օրերին հատկապես Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը լարված էր:
Թշնամին պարբերաբար և ինտենսիվ կրակ է բացում Գեղարքունիքի մարզի Սոթք, Վերին Շորժա, Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սոթքի համայնքապետ Սեւակ Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ լարվածություն, կրակոցներ չկան, դեռևս անհանգստության առիթ չկա:
«Բնակիչները զբաղված են առօրյա գործերով, բերքահավաք են անում, իրավիճակը հանգիստ է»,- ասաց Խաչատրյանը:
Մարիամ Ղազարյան