Մինչ վերջերս Ռուսաստանում ավտոմեքենաները գազով չէին շահագործվում: Մոտ երկու ամիս առաջ ռուսական իշխանությունները թույլ են տվել կիրառել նման պրակտիկա, որը Հայաստանում «հին ավադույթներ» ունի: Մեր տեղեկություններով, ամենայուղոտ պատառը հասել է հենց հայերին` մոսկվաբնակ գործարար, ֆորբսյան միլիարդատեր Կալուգայի Սամոյին` Սամվել Կարապետյանին, որը Մոսկվայում, Սարատովում, Սանկտ Պետերբուրգում «կալոնկաներ» կառուցելու թույլտվություն է ստացել: Որոշ տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը եւս մասնակից են այդ բիզնեսում: Աբրահամյանի գործերը Ռուսաստանում կառավարում է ասպիրանտ, առաջիկայում դիսերտացիա պաշտպանող որդին` Արգամը:
Հիշեցնենք, որ նա Ծառուկյանի փեսան է, իսկ Կալուգայի Սամվելը Ծառուկյանի ու Արգամիչենց քավորն է: Ու ոչ միայն. Գագիկ Բեգլարյանի երեխաների քավորն էլ է, Ալեքսանյան Սամվելի էլ: Կարեն Կարապետյանն էլ Սամվել Կարապետյանի երեխաների քավորն է: Մի խոսքով` մի մեծ «ընտանիք»:
Գրում է «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում: