Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների պատվիրակությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների պատվիրակությունները, հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը՝ Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը: Գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա խնդիրները։




Լրահոս