Armlur.am-ի հետ զրույցում այսօր մարտի 8-ի կապակցությամբ իր բարեմաղթանքը հայտնեց Դաշնակություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես շնորհավորում եմ հայ մայրերին, աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ նրանց դեմքին միշտ ժպիտ լինի, լինեն միշտ գեղեցիկ, շրջապատված լինեն այն մարդկանցով, ում կուզենան իրենց կողքին տեսնել, ֆինանսական կայուն հիմք ու ամենկարևորը ` անսահման սեր»:
Իսկ թե ի՞նչ է ՀՅԴ խմբակցության պատգամավորը նվիրել իր կնոջն ու աղջկան մարտի 8-ի առթիվ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց,- «Կնոջս, աղջկաս նվիրել եմ գեղեցիկ միջոցառմանը մասնակցություն և ընթրիք»: