Նախկին «բդեշխը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գորիսի քաղաքապետի ընտրություններին պատրաստվելը ի՞նչ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ, ի՞նչ պատերազմական թոհուբոհ, առայժմ գործող քաղաքապետը կա, ոչ մեկն էլ չի բողոքել, չի հայտարարել, որ թեկնածություն է դնելու, քաղաքապետի ընտրություններում որոշելու է Գորիսի ժողովուրդը»:

Սուրիկ Խաչատրյան News.am

Շատ հատկանշական է, երբ կանանց միջազգային օրվա նախօրեին խոսում է կանանց հայհոյելու և ծեծելու հակում ունեցող քրեաօլիգարխը և կրկին խոսում է ընտրություններից, ընդ որում ` արդար ընտրություններից, որտեղ ժողովուրդն իսկապես ընտրելու հնարավորություն է ունենում: Գուցեև աշխարհի որոշ երկրներում հնարավոր է, սակայն Հայաստանում, առավել ևս Սյունիքի «բդեշխությունում» այս երևույթը չի կարող տեղավորվել նույնիսկ «Action fantasy» ժանրում: Նախկին «բդեշխի» ` ՀՀԿ-ին մատուցած ծառայությունները և մարզում նրա ստեղծած վախի մթնոլորտը դեռ երկար կմնան սերունդների հիշողության մեջ:

Կարեն Վարդանյան




Լրահոս