Գրանադայում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, հնգակողմ հանդիպման փոխարեն կայացել է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Ալիևը հրաժարվել էր հանդիպմանը ներկա գտնվել, այցի չեղարկման պատճառը դարձել է Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը և Թուրքիայի նախարագհի չմասնակցությունը։
Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը և աջակցություն են հայտնում «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա»։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական FranceInter ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է․
«Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես նույնիսկ պոտենցիալ միջնորդ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսօր զրոյական է»։ Նա նաև Ֆրանսիային համարել է անխոհեմ, և նշել, որ Ֆրանսիան տարածաշրջանը տանում է դեպի ռազմական առճակատման նոր վտանգավոր գիծ։
Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո, լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ադրբեջանական անկլավները, որի մեջ մտնում են Տավուշի մարզի մի քանի գյուղեր, Տիգրանաշենը, փոխարենը չի չի ստացել Արծվաշենը, համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» հետ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ավելի ուշ հերքեց այս լուրերը ասելով․
«ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ․Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը:Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք:»