«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել:
Խնդիրն այն է, որ աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5 տոկոս, ևս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից։ Ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 17 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ։
Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը, կարող է լինել մի քանի տարբերակ։
Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը և չի պահել պարտադիր կուտակային վճարը։
Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում։ Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը՝ ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի»։
Շարունակությունը՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: