ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննության ավարտ է հայտարարվել ՀՀ ՊՆ-ից` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ՊՆ զորամասի հրամանատարի ու ևս 6 անձի գործով:
Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Մոսէսքո» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր և հիմնադիր տնօրեն, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պետական գնման պայմանագրերի հիման վրա ստորագրել և ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձի ստորագրմանն է ներկայացրել փաստացի չմատակարարված ապրանքները մատակարարված լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ակտեր, որոնց հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Մոսէսքո» ՍՊ ընկերությանը փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 73,861.950 ՀՀ դրամ:
Ռոբերտ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 95414 զորամասի հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով սահմանված կարգով նույն զորամասի հրամանատարի հրամանով ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահ, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Կարեն Գրիգորյանին խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 59.582.840 ՀՀ դրամի հափշտակությանը:
Արայիկ Պողոսյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 95414 զորամասի զորամասի հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեները և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով սահմանված կարգով նույն զորամասի հրամանատարի հրամանով ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի անդամ, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Կարեն Գրիգորյանին խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 50.587.070 ՀՀ դրամի հափշտակությանը:
Արմեն Ազարյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 95414 զորամասի ՎՔՆ պահպանման բաժնի պետը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով սահմանված կարգով նույն զորամասի հրամանատարի հրամանով ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի անդամ, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Կարեն Գրիգորյանին խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 59.582.840 ՀՀ դրամի հափշտակությանը:
Սարգիս Կարապետյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 95414 զորամասի վառելիքի պահպանման բաժնի պահեստարանի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Կարեն Գրիգորյանին խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 35.153.960 ՀՀ դրամի հափշտակությանը:
Քնար Մանուկյան