Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վաղարշապատի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արայիկ Ս.-ն, որը հուլիսի 21-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս