«Ինտերը» հաղթեց «Ատալանտային». Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ատալանտան» 5-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ատալանտա» – «Ինտեր»՝ 1:2

Ջանլուկա Սկամակա, 61 – Հական Չալհանօղլու, 40, 11, Լաուտարո Մարտինես, 57

Հեռացում՝ Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»), 90+2:




Լրահոս