Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն արցախցիների մկրտության արարողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։

Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։

Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։

Այս մասին հայտնում են Մասյացոտնի Թեմի Տեղեկատվական համակարգից:




Լրահոս