Հայաստանի Հանարպետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից պաշտոնապես ArmLur.am-ին հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվել է 5550 ստուգայց-շրջագայություններ, որի նպատակն իրավական պարզաբանման աշխատանքների իրականացումն է:
Ինչպես հայտնի է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված ստուգայցերից մեկի արդյունքում Բաբաջանյան փողոցի ավագ դպրոցի 15-ամյա պատանու պայուսակից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի տնօրենն է անձամբ խնդրել ոստիկանությանը մտնել դպրոց եւ ստուգումներ իրականացնել, քանի որ կասկածներ է ունեցել դպրոցակաների մեկի մասով, արդյունքում իրավապահները, մտնելով դպրոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցականն իրավապահներին պատմել է, որ ատրճանակը գնել է list.am կայքից եւ որեւէ նպատակի hամար չի գնել, այլ պարզապես իրեն հետաքրքրել է ու գնել է: Այս իրավիճակից հետո հարց ուղեցինք Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, թե
Մասնավորապես
1. 2023 թվականի հունավրի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումները քանի՞ ստուգայց են իրականացրել հանրակրթական դպրոցներում:
2. Կատարված ստուգայցերի արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել աշակերտների պայուսակներում եւ ի՞նչ ընթացք է տրվել դրանց:
Ի պատասխան Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունից Պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Է. Պետրոսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվել է 5550 ստուգայց-շրջագայություններ, որի նպատակը իրավական պարզաբանման աշխատանքների իրականացումն է:
Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը աշակերտների պայուսակներում գտնվող իրերի պարունակությունը ստուգելու իրավասություն չունի բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Աշակերտների կողմից ցանկացած իրի հանձնում կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով, այդ թվում՝ հարցման մեջ նշված դեպքով կամավորության սկզբունքով դպրոցներու այլ արգելված իրերի հանձման փաստեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում չեն արձանագրվել:
Քնար Մանուկյան