ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը և Դիանա Մալենկոն ռոմանտիկ լուսանկարներ են հրապարակել իրենց հանգստից․ որտեղ են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մալենկոն, ով հայտնի է մի շարք ֆիլմերում մարմնավորած իր վառ կերպարով, վերջերս անընդհատ հայտնվում է սկանդալների կենտրոնում: Պատճառը՝ նրա հարաբերություններն են «դիջեյ Էդոյի» կամ որ նույնն է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ:

Դիանա Մալենկոն վերջին շրջանում գտնվում էր Ավստիայում: Այդ մասին նա հրապարակումներ էր ունեցել ինստագրամյան իր էջում՝ կից ներկայացնելով լուսանկարներ:

Ավելի ուշ հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ նա միայնակ չէ Ավստրիայում, նրա հետ է նաեւ Աղաջանյանը:
Խոսքը այն նույն Էդուարդ Աղաջանյանի մասին է, ով հայտարարում էր, թե այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:
Հիշեցնենք, որ Դիանան Էդուարդ Աղաջանյանի ծննդյան օրվա առթիվ ինստագրամյան իր էջի սթորի բաժնում համատեղ լուսանկար էր հրապարակել նրա հետ ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, հոգիս»։

Ավելի ուշ Դիանա Մալենկոն նոր լուսանկարներ էր հրապարակել, որտեղ Էդուարդ Աղաջանյանի հետ մասնակցում էին «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային։

Հրապարակված կադրերից մեկում Էդուարդ Աղաջանյանը համբուրում էր դերասանուհուն: Համարձակ կադրերը, որոնցով դերասանուհին պարբերաբար կիսվում է, վկայում են այն մասին,որ նրանց հարաբերությունները բավականին լուրջ փուլում են․ եւ նրանք այդ ամենը չեն խուսափում հանրայնացնելուց:

Մ.Ղ.




Լրահոս