ՈՒՇԱՑՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արմինկան դեռ ամիսներ առաջ էր խոստացել ներկայացնել ժողովրդական երգերի իր ձայնասկավառակը, բայց խոստումը կատարեց մի քիչ ուշացումով: Օրեր առաջ նա մեծ շուքով կազմակերպեց իր նոր` «Էն գարնան» ձայնասկավառակի  ծնունդը: Հյուրերի շարքում էին Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արա Գեւորգյանը, Արամեն` ընկերուհու հետ, Սիլվա Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Սյուզան Մարգարյանը, Մարի… Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմինկան եւ Արամեն միասին նոր տեսահոլովակ են նկարել, որի պրեմիերան կայացավ հենց ձայնասկավառակի շնորհանդեսի օրը: Այդ կարեւոր օրն Արմինկայի կողքին էին նրա քույրն ու մայրը, բայց որդուն չնկատեցինք: 




Լրահոս