ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մ.Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարգային վարչության Արտաշատի բաժնի դիմաց, 2023 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում գտնվող իր 18-ամյա աղջկան Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու ուղղությամբ՝ հակառակ պարագայում սպառնալով նռնակ նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի վրա, այսինքն՝ այդ կերպ տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
Գործը ուղարկվել է դատարան:
Քնար Մանուկյան