Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի մայրցամաքային առաջնությանը:
Դեկտեմբերի 14-ից 16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը:
Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, ով արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է: