Եգիպտական ՀՕՊ-ը անօդաչու սարք է խփել Կարմիր ծովի ափին՝ Դահաբ ամառանոցային քաղաքի մոտ, Սինայի թերակղզու արեւելյան ափին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած երկու աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ անօդաչուի պատկանելությունն անհայտ է։
Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է մի ինչ-որ առարկա ընկնում ջուրը։ Նրանց խոսքով՝ իրենք տեսել են, թե ինչպես է մեկ այլ թռչող օբյեկտ ընկել մոտակա լեռներում։