ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի դաստա նամակ ենք տվել, չեն էլ կարդացել» ձկնաբույծները կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձկնարդյունաբերողները առանձին հանդիպում կունենան վարչապետի, փոխվարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հետ։

Տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։

Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենք չեն կարողանալու աշխատել և կանգնելու են փակման շեմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայկ Ավանեսյան

 




Լրահոս