Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» եւ «Շիրակ»): Ազգային հավաքականի ֆան ակումբներից ամենամեծը (FAF) երեկ, ըստ էութան, քննադատեց Մելիքբեկյանին ու հայտարարեց, որ չի սատարում նրան: «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբները միասին պահում են ամենամեծ երկու ակադեմիաները եւ ֆուտբոլի հիմնական դարբնոցն են. այս ակումբների սեփականատերերն ամեն ամիս իրենց գրպաններից ծախսում են հարյուր հազարավոր դոլարներ, ու եթե հեռանան, ապա շուրջ 3000 երեխա կզրկվի մարզվելու հնարավորությունից, այդ թվում՝ մարզադաշտերից: ՀՖՖ ներկա ղեկավարին չի սատարում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողների մեծագույն մասը, իսկ ով էլ չեզոք է, ըստ հիմնավոր տեղեկությունների, որոշակի հետաքրքրություն ունի այս ֆեդերացիայից: Արմեն Մելիքբեկյանին շաբաթ օրը կընտրեն ՀՖՖ անդամ այն ՀԿ-ները, որոնց ֆեդերացիա են բերել հենց իրենք, ու որոնք ֆինանսապես կախված են իրենցից: Նման ՀԿ-ներն ունեն հավասար մեկ ձայն, ինչպես ոլորտում իրոք եղանակ ստեղծող խոշոր ակումբները, ինչն անտրամաբանական է: Ավելին՝ Մելիքբեկյանին սատարում են այնպիսի ֆուտբոլային ակումբներ, որոնք կա՛մ ակտիվ գործունեություն չեն ծավալում, կա՛մ մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար: Մեր տեղեկություններով՝ Մելիքբեկյանի ընտրվելու դեպքում Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ պատրաստվում են դուրս գալ առաջնությունից, իսկ ֆանատական շարժումներն ու ակադեմիաներում մարզվող ծնողներն արդեն խմբեր են ձեւավորել ու պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության դիմաց, քանզի վստահ են, որ Արմեն Մելիքբեկյանի ամենաթողությունը գալիս է հենց վարչապետից: Ոլորտի մասնագետները պնդում են, որ նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանին լեգիտիմ նախագահ անվանել չի կարելի, ու որ այս ամենը ծաղր է հայկական ֆուտբոլի ապագայի նկատմամբ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը լուռ է:
Հ.Գ. Երեկ Ստեփանակերտի մարզադաշտում Իլհամ Ալիեւն առաջին հարվածը կատարեց գնդակին, ու բռնազավթված Արցախում կայացավ այդ երկրի ֆուտբոլային հանդիպումը: Նման իրավիճակում Հայաստանում գոնե պետք է փրկել ֆուտբոլն ու նրան վերադարձնել նախկին փառքը:
«Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի 16.01.2024-ին:
Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես վերջին շրջանում իշխանականների համար սահմանափակումները շատացել են։ Նախ՝ մինչ նիստը սկսվելը, բոլորին ասվում է, որ պարտադիր հեռախոսներն անջատեն, հանձնեն, ավելորդ իրեր չբերեն իրենց հետ: Բացի սա, կարեւոր հանդիպումներն ու քննարկումները նեղ կազմով են անցնում, ոչ բոլոր ՔՊ-ականներին են տեղեկացնում դրա մասին, որպեսզի արտահոսք չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս իր թիմակիցներին չի վստահում, նրանցից մի քանիսի հետ է միայն շփվում: ՔՊ գաղտնի ռեժիմով այս նիստերն էլ հենց փաստում են Փաշինյանի անհանգստությունների մասին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախի պատմական տարածքի հանձնում, զինաթափում, ինչն էլ հանգեցրեց հայկական երկրորդ պետության հայաթափմանը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Նախ՝ արձանագրենք, որ որեւէ պաշտոնյայի ստորագրած հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, քանի որ այն ժողովրդի հանրաքվեով ստեղծված ինքնիշխան պետություն է՝ իր պետական կառույցներով ու ատրիբուտներով: Սամվել Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ որեւէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը՝ այսպիսով նաեւ ուղերձ հղելով, որ իր ստորագրած հրամանագիրն իրավական ուժ չունի: Այս դեպքում, թերեւս, տարօրինակ է՝ ինչու Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, արդեն իսկ կա այդ՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթի չեղարկման հրամանագիր, բայց, չգիտես՝ ինչու, Արցախի կառավարությունը խուսափում է այն հրապարակել: Կարեւոր է նաեւ, որ այդ չեղարկման հրամանագիրը մինչեւ տարեվերջ հրապարակվի, որպեսզի այդ ուղերձը պաշտոնապես տրվի միջազգային հանրությանը: Այսպիսով, Արցախի լուծարման փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչպես կվարվի Արցախի կառավարությունը, ժամանակը ցույց կտա:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։ Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Անշարժ գույքի մի մասը հենց Ջավադյանն է գնել, իսկ մյուս մասը կա՛մ նվիրատվություն է, կա՛մ ժառանգություն, որ ստացել է հենց 2022 թվականին։ Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաեւ վարած մեքենայով։ Նա 2020 թվականին գնել է 2019 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ Հավելենք, որ ոչ բոլոր պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ նման հաճույք՝ վարել նոր մեքենա։ Ջավադյանը ժառանգություն է ստացել նաեւ գումարի տեսքով՝ 63 մլն 900 հազար դրամ, որը ստացել է Յուրի Լեւոնի Ջավադյանից։ Նա ստացել է եւս 2 մլն 162 հազար դրամ, սակայն ինչ աղբյուրից՝ հայտնի չէ։ Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 45 մլն դրամ։ ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպանի բանկային ավանդները կազմել են 112 հազար եվրո եւ 698 հազար ԱՄՆ դոլար։ Տվյալ տարվա սկզբում առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 1 գույք է հայտարարագրել Ջավադյանը. հուշադրամը հանձնվել է դեսպանին, արժեքը 24 մլն դրամ է եղել։ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջավադյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 657 հազար դրամ, 11 հազար եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար, 6 մլն 500 հազար դրամ, 19 հազար եվրո։ Ջավադյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 295 մլն 248 հազար դրամ։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում: