Քաղաքացին փորձել է կյանքին վերջ տալ՝ 12-րդ հարկի շքամուտքի պատշգամբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 3-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկի տանիքից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ 12-րդ հարկի շքամուտքի պատշգամբից։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ն․ Վ․-ի (ծնված 1977 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։




Լրահոս