![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/RTS1QP3N-pic4_zoom-1500x1500-27691.jpg)
Սիրիական Դամասկոսի ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երեք մարդ։ Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը՝ վկայակոչելով տեղի բժշկական կառույցներին:
«Բնակելի շենքի վրա իսրայելական հարձակման հետևանքով մեկ զոհ և երեք վիրավոր կա, այդ թվում՝ մի կին», – ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ շենքը չորս հարկանի է եղել և ամբողջությամբ ավերվել է հարվածից։
Ավելի վաղ սիրիական պետական SANA գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական բանակը, ամենայն հավանականությամբ, հարձակվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բնակելի շենքի վրա։