Հայաստանի չորս ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորման մեջ Անդրիաս Ղուկասյանն անձամբ իր համար որևէ քաղաքական հենք չի տեսնում:
«Եթե այսօր գրեթե բոլոր ուժերը հենվում են Ռուսաստանի կամ Եվրոպայի վրա, ես իմ միավորումը նրանց հետ չեմ տեսնում»,- ասաց Ղուկասյանը` հավելելով, որ ինքը կմիավորվի միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք գնում են ո՛չ դեպի Ռուսատան, ո՛չ դեպի Եվրոպա:
Ղուկասյանի համոզմամբ՝ հանրությունը չի կարող այդ միավորումից որևէ բան ակնկալել, քանի թափանցիկություն չի ապահովվում:
«Իմ կարծիքով՝ ընտրությունների տապալումը փակեց Սերժ Սարգսյանի՝ Արևմուտքից օգնություն ստանալու հնարավորությունը: Քանի որ ընտրություններն ինչպես միշտ կոռումպացված էին, հետևաբար, Հայաստանի համար հիմա գերխնդիր է կոռուպցիոն ռիսկերից ազատվելը»,- նշեց Ղուկասյանը: