Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (61-րդ ռակետ) ավարտեց ելույթները Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:
Երկրորդ շրջանում 21-ամյա Ավանեսյանը մրցեց Լատվիան ներկայացնող Անաստասիա Սևաստովայի (656-րդ ռակետ) հետ և երրորդ սեթում հրաժարվեց պայքարից վնասվածքի պատճառով։ Առաջին սեթում Սևաստովան հաղթեց 6-2 հաշվով, իսկ երկրորդում հայ մարզուհին ուժեղ գտնվեց թայ-բրեյքում՝ 7-6։ Երրորդ սեթում Էլինան չկարողացավ շարունակել պայքարը 0-2 հաշվի ժամանակ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 53 րոպե:
Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 6-4, 7-6 հաշվով հաղթել էր գերմանացի Թամարա Կորպաչին (77-րդ ռակետ):