Այսօր Մեծ Պահքի տասներկուերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:
Սպանախով և նարնջով աղցան. կտրատել 1 կապ թարմ սպանախ, մեկ նարինջ՝ մանր կտորների: Ավելացնել ամերիկյան ընկույզ կամ կեղևազրկված նուշ. այն պետք է լցնել խորը ամանի մեջ, վրան եռման ջուր ավելացնել և տասը րոպե անց կեղևը հեշտությամբ դուրս կգա: Ապա ավելացնել ձիթապղտի ձեթ, թարմ քամած լիմոնի հյութ, աղ և քացախ՝ ըստ նախասիրության: Բաղադրիչները խառնելուց հետո կարող եք մի փոքր քունջութի սերմ ավելացնել:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան