Մբապեն հերքել է «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը, հայտնում է RMC Sport-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային հավաքականի ավագին և «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հրավիրել էր Կատարի 7-րդ էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի պատվին կազմակերպված ճաշկերույթին։

Ելիսեյան պալատում կայացած միջոցառման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը չի խուսափել ապագայի մասին հարցերից և հավաստիացրել է, որ ոչ մի գործարք չի կնքել «Ռեալի» հետ:

Շաբաթներ առաջ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մբապեն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ՊՍԺ-ից: Ըստ Ռոմանոյի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր որոշման մասին տեղեկացրել է փարիզյան ակումբի կատարցի սեփականատիրոջը:

Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս