Ամեն տարի մարտի 2-ին աշխարհում նշում են ամենաարտասովոր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը: Տարբեր տեսակետներ կան այն մասին, թե ինչու է հենց մարտի 2-ը ընտրվել այդ օրվա համար: Սակայն բոլորը համամիտ են այն հարցում, որ տասնյամյակներ շարունակ լուցկին եղել է մարդու կյանքի անփոխարինելի իրերից ու կարևորագույն բաղկացուցիչներից մեկը:
Չնայած այսօր էլ այն վերջին դերը չի կատարում մեր ամաենօրյա կյանքում, որպես կրակ այրելու ամենահարմար ու էժան միջոց: Լուցկին վառվող նյութից՝ հիմնականում փայտից պատրաստված չոփիկ է, որի ծայրին բռնկվող գլխիկ կա, ինչի շնորհիվ էլ հենց հնարավոր է կրակ ստանալ: Եվ հիմա՝ լուցկու հատիկը տուփին քսելիս մենք նույնիսկ չենք էլ մտածում այդ հարմար ու զարմանալի գյուտի պատմության մասին:
Թերևս սա հայտնաբերողները չեն էլ մտածել, որ այն այսօր բավականին մեծ պահանջարկ կունենա և կվածառվի մեծ քանակությամբ։ Եվ վերջապես այն միակ ապրանքն է , որի գինը մնում է անփոփոխ։