«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ԱԺ դեռեւս նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որոնք ծնունդով Արարատի մարզից են, հանդիպել են իրենց մարզի գյուղապետերի հետ: Չի բացառվում, որ պատճառը պաշտոնական է եղել` Հայաստանի ՏԻՄ 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, բայց ներկաներն այլ տպավորություն են ստացել: Նրանք գյուղապետերին փորձել են ցույց տալ, որ իրենց պաշտոնանկություններից հետո դիրքերն ամենեւին էլ չեն սասանվել, որ իշխանության ներսում չկա որեւէ խնդիր կամ ճգնաժամ: Արարատի ներկայիս մարզպետ Էդիկ Բարսեղյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այդ հանդիպման փաստը` ասելով, որ իրեն դա հայտնի չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ