Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ, այժմ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի ղեկավար Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը, օրերս նշանակվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի միջազգային կապերի գծով պրոռեկտոր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչ այդ պրոռեկտորի հաստիքը գոյություն չի ունեցել, եւ ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հատուկ նրա համար ստեղծել է իր երրորդ տեղակալի հաստիքը: Այս փաստը, սակայն, միանշանակ չի ընդունվել ԳՊՄԻ-ում. բանն այն է, որ ուսանողների թվի պակասի, դրա հետեւանքով նաեւ ֆինանսների սղության պատճառով այնտեղ սկսվել են պրոֆեսորադասախոսական կազմի կրճատումներ: Բայց, չնայած այս խնդիրներին, Ֆարմանյանի քրոջ համար հատուկ նոր հաստիք են բացել: ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից «Ժողովուրդ»-ը չկարողացավ մեկնաբանություններ ստանալ. նա եւս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ