Համընդհանուր գործադուլ՝ Նեպալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում արդեն 80 մարդ է ձերբակալվել համընդհանուր գործադուլի ընթացքում. գրում է ИТАР-ТАСС-ը:

Աղբյուրի համաձայն՝  գործադուլը կազմակերպել են ուսանողական կազմակերպությունները. երկրի բնակիչները բողոքում են վառելանյութի գների բարձրացման համար. հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Մայրաքաղաք Կատմանդուի բնակիչները փակել են գլխավոր մայրուղիներից մի քանիսը, այրել են ավտոմեքենաներ և ավտոբուսներ: Չեն աշխատում դպրոցները, խանութներն ու այլ հաստատություններ:

Դեռ տեղեկություններ չկան՝ եղել են տուժողներ գործադուլի ընթացքում, թե՝ ոչ:




Լրահոս