ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին կրկին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նախաքննական մարմինը Վարդազարյանից պահանջել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը կրկին հրաժարվել է այն տրամադրել: