Հրապարակ. ՕԵԿ նախագահը հանձնարարել է տատիկի համար կոշիկ առնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է. “Ինչպես մյուս կուսակցությունները, այնպես էլ ՕԵԿ-ը վերջին շրջանում մարզային հանդիպումներ է ունենում: Կիրակի օրը ՕԵԿ-ականները մեկնել են Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր: Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը խոսել է հաշմանդամների, աղետի գոտու, զբաղվածության խնդիրներից, սոցիալապես անապահով խավի հոգսերից, մի տատիկ հանդիպումից հետո մոտեցել է նրան և ամաչելով խնդրել, որ Բաղդասարյանն իրեն օգնի:  Երբ ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է, թե ինչով կարող է նրան օգնել, տատիկն Արթուր Բաղդասարյանի ականջին շշնջացել է՝ “կոշիկ չունեմ”: Ասում են՝ ՕԵԿ նախագահը հանձնարարել է իր կուսակիցներին տատիկի համար կոշիկ առնել”:




Լրահոս