ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը սահմանամերձ Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներին է հետևել:
«Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` ամրապնդելու նրանց անվտանգության զգացումը», – նշված է առաքելության X-ի էջում։
Նշվել է նաև, որ շարունակվելու է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։