ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս հոթել»-ի վերջին 2 հարկը կառուցվել է ապօրինի կերպով:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ՝ հասկանալու համար՝ տեղյակ են արդյո՞ք գործընթացից և եթե այո, ապա ի՞նչ է արվում դրա դեմ, սակայն մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել՝ մանրամասներ իմանալու համար:
ArmLur.am-ը հարցման պատասխանը ունենալու դեպքում կհրապարակի պատասխանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ տվյալ տարածքը պատկանում է ՕԵԿ նախկին նախագահի մտերիմ մարդկանց:
Էմմա Մարտիրոսյան