Կպատժեն ՌԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելն անցել է պատժամիջոցների կիրառման երկրորդ փուլին. ԵՄ ղեկավարները որոշում են կայացրել անցնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների երկրորդ մակարդակին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, ուրբաթ գիշերը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ցուցակում ներգրավված է 33 մարդ:

«ԵՄ-ն որոշել է անցնել պատժամիջոցների երկրորդ մակարդակին: Այն կվերաբերի որոշակի մարդկանց, նրանց ազատ տեղաշարժին, մուտքի վիզաներին, ինչպես նաև՝ նրանց ֆինանսական միջոցներին:

Ցուցակում ներգրավված կլինի 33 մարդ», – ասել է Օլանդը Բրյուսելի գագաթաժողովի աշխատանքի առաջին օրվա ավարտին:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովին հանձնարարվել է նախապատրաստել երրորդ մակարդակի պատժամիջոցները, սակայն դրանք առաժմ չեն կիրառվի` իրադրության շտկման հույսով:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ այն մարդկանց ցուցակի, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառում Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով, հիմնականում կրկնում է ամերիկյանը:

Ֆրանսիայի նախագահը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե որ ոլորտներին են վերաբերելու տնտեսական պատժամիջոցները, ասելով, որ դրանք լինելու են ամենակարևոր և ռազմավարական ոլորտները, սակայն որոշումը կկայացնի Եվրահանձնաժողովը: Նա պարզաբանեց, որ տնտեսական պատժամիջոցները կկիրառվեն միայն այն ժամանակ, երբ իրավիճակը կվատթարանա: Նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել ԵՄ խորհրդի նոր նիստ:

Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրները փոխանցել էին, որ Բրյուսելում անցկացվող գագաթաժողովի արդյունքում Ռուսաստանի դեմ չեն կիրառվի էներգետիկ պատժամիջոցներ:




Լրահոս