ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են համագործակցել ռազմավարական անվտանգության ոլորտում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմավարական անվտանգության հարցերը, այդ թվում՝ տիեզերքում, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հիմնական հնարավոր ոլորտն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության հիմնական հնարավոր ոլորտը հենց այն հարցերն են, որոնք կապված են ռազմավարական անվտանգության հետ, որը ներառում է տիեզերական թեման», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանելով տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու՝ ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ Պեսկովը պարզաբանել է, որ ռուսական կողմը փաստաթղթի շուրջ իր դիրքորոշումը կձևավորի, երբ ծանոթանա դրա նախագծին։

«Հարկավոր է սպասել, ծանոթանալ, կարդալ, և հետո արդեն դիրքորոշում ձևավորել», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ապրիլի 4-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության համար և ակնկալում է Ռուսաստանի դրական որոշումը այդ նախաձեռնության վերաբերյալ։




Լրահոս