Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄաքՔին ճեպազրույցում անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու սուվերենության աջակցությանը․
«Այստեղ ենք՝ վերահաստատելու մեր աներկբա աջակցությունը ՀՀ դիմադրողականությանը, սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Աջակցում ենք ՀՀ տնտեսական բարեփոխումներին, էներգետիկ անկախությանն ու այլ հարցերին։ ԱՄՆ-ն 8,5 մլն դոլար է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին։ Մենք աջակցելու ենք ՀՀ էներգետիկ անվտանգությանը, որի շրջանակներում վերականգնվող էներգետիկայի համար տրամադրելու ենք 8,6 մլն դոլար։ Հետագա 6 մլն դոլար ծրագիրը կաջակցի ՀՀ սննդային արտադրությանն ու անվտանգությանը», – նշել է դեսպան ՄաքՔին։