Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում, որը հայտնի է, որպես «կարտոֆիլի փողոց», 33-ամյա Գեղամ Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթանալով բախվել 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը: Մեքենան գազազրկվել է հրշեջ-փրկարարների կողմից:
Բախման հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է, ով վթարային իրավիճակ է ստեղծել և դիմել փախուստի: Վերոնշյալ տեղեկության իսկությունը պարզվում է:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ շտկվել և տեղափոխվել է անվտանգ վայր: