Տավուշի գյուղերի սահմանազատման շուրջ ստեղծված աղմուկին զուգահեռ, երբ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում և Բերքաբերում ակցիաներ են, ՔՊ պատգամավորները կրկին ընդհատակ անցան։ Նրանք տեսադաշտից կորչում են այն ժամանակ, երբ երկրին լուրջ վնաս են պատճառում, և Հայաստանը մեծաբերան շների երախում է հայտնվում։
Այսպիսով, փորձել ենք պարզել, թե որտեղ են ճամփորդում ՔՊ-ական պատգամավորներն այս օրհասական պահին։
Օրինակ՝ Բաբկեն Թունյանը Վրաստանում է, ըստ ԱԺ նախագահի կարգադրության։ Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը Վաշիգտոնում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը այս պահին գտնվում են Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում։ ՔՊ-ականներ Արփինե Դավոյանը և Լուսինե Բադալյանը ևս գտնվում են Ամերիկայի Միացիալ նահանգներում։
Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի ձայնը ևս չի լսվում, փոխարենը իշխանական լրատվամիջոցները քարոզում են, որ Տավուշի ցուցարարները Երևանից են բերված, որոնք ուղղորդվում են Ռուսաստանի կողմից։ Հարկ է համարել, որ Հայաստանը մասնատումից փրկելու համար ծննդավայրը կապ չունի։ Նրանք քարոզում են նաև, որ Բագրատ Սրբազանը հակահայ ռուս գործակալ է, դրանով փորձ է արվում նսեմացնել հոգևորականի աշխատանքը և հուսալքելով նրա կողքին կանգնած տավուշցիներին։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ հենց եկեղեցին է պետականության պահպանման և ժողովրդի միասնության սյունն է եղել և մնում։
Էմմա Միքայելյան