Դեպի Տավուշ գնացող ճանապարհները փակ են. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քաղաքացիների կողմից ահազանգեր հասան այն մասին, որ Տավուշ մտնող բոլոր մուտքերը փակ են:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը կանգնեցնում է մեքենաները, եթե ուղղությունը դեպի Ոսկեպար է, ապա հորդորում է շրջադարձ անել և լքել Տավուշը։
Լրագրողների դեպքում պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ և լրագրողական բեյջ, ապա թույլ են տալիս մուտքը։ Սա արվում է, որպեսզի մարդիկ չհավաքվեն Տավուշում եւ հանկարծ զանգվածային պրոցեսներ չսկսվեն:

Տեղեկացնենք, որ երեկ եւս փակ էր դեպի Ոսկեպար, Կիրանց տանող ավտոճանապարհը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ խոսում է ժողովրդավարության մասին, իրականում արգելում և խոչընդոտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր, թե քաղաքացիների ազատ տեղաշարժը միշտ պետք է անխափան լինի: Հիմա անում է այն, ինչ քննադատում էր նախկինում:

Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախի մասին, որ ինքն Ադրբեջանին տված խոստումը չի կարողանում իրականացնել։ Հայը չի հանձնվում։




Լրահոս