Ալիևը կողմնորոշվել է դեպի Ռուսաստանի կողմը գնալ. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները»,- այս մասին նա Ադրբեջանի նախագահն ին քն է հայտնել ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է АПА-ն։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով հայտարաությանը ասաց.
«Հայտարարության պատճառներից մեկn այն է, որ Հայաստանը գնում է միակողմանի զիջումների և բնականաբար Ալիևը դա կողջունի, բայց դրան զուգահեռ կա մեկ այլ պատճառ՝ Մոսկվա այցից հետո Ալիևը ուղղակիորեն մտավ Մոսկվայի հովանու ներքո, հայտարարություն արեց, որ Ռուաաստանն է տարածաշրջանի անվտանգության երաշխիքը»։
Քաղաքագետի խոսքով՝ այստեղ աշխարհաքաղաքական ինչ-որ պրոցես է գնում, Ալիևը կողմնորոշվել է դեպի Ռուսաստան։

 

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս